Լրահոս

12.12.2011 13:32


Բ. Ասատրյան. «Հայաստանում ճգնաժամ կա բոլոր ոլորտներում»

Բ. Ասատրյան. «Հայաստանում ճգնաժամ կա բոլոր ոլորտներում»

ՀԱԿ ներկայացուցիչ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի համար քաղաքական տարին արդեն ավարտված է։ Այսօր տեղի ունեցած ասուլիսում նա հայտարարել է, թե 2011թ. հաջողված տարի է համարում, իսկ 2011թ. դրականը երկխոսությունն էր, չնայած, որ համոզված էր որ այն արդյունք չէր ունենալու։

Անդրադառնալով իշխանության հայտարարություններին, թե գալիք ընտրությունները տարբերվելու են նախորդներից՝ ՀԱԿ ներկայացուցիչը ասել է.

–Ես չեմ տեսել, որ պաշտոնյաները ասեն, թե այլևս ընտրակաշառքներ չեն բաժանվելու։

Բ. Ասատրյանի խոսքերով՝ այժմ քաղաքական որոնումների շրջան է բոլոր ուժերի համար։

–Այն բոլոր ուժերը, որոնք գիտակցում են, որ վտանգված է երկրի ապագան, պետք է միավորվեն առողջ գաղափարի շուրջ,–ասել է նա։ Ասատրյանը չի բացառում մոտակա ամիսներին դաշինքների ձևավորման հնարավորությունը։

Անդրադառնալով վարչապետի խոսքերին, թե Հայաստանում չկա քաղաքական ճգնաժամ՝ ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, թե ճգնաժամ կա բոլոր ոլորտներում՝ թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը