Լրահոս

12.12.2011 13:23


«Ժառանգության» նախագահը կողջունի ՀԱԿ–ԲՀԿ համագործակցությունը

«Ժառանգության» նախագահը կողջունի ՀԱԿ–ԲՀԿ համագործակցությունը

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի հնարավոր համագործակցությանը՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ այդ համագործակցությունից ապագայի համար լուրջ, դրական փոփոխություն կարելի է ակնկալել, բայց դա ներկա դրությամբ մի փոքր ֆանտաստիկայի ոլորտից է։

–Նրանք, ովքեր վերջին տարիների ընթացքում պիտակներ են ուղղել մեկը մյուսի նկատմամբ, ապա նստել երկխոսության սեղանի շուրջ, առանձնացված սենյակում՝ կոալիցիա–ՀԱԿ ձևաչափով, եթե որոշեն, որ կոալիցիայից ուժում են մի ուժի հետ առանձին վերցրած երկխոսել, կարծում եմ, որ ցանկացած քաղաքակիրթ քաղաքական համագործակցություն անհրաժեշտ է, բայց վերջին շրջանում մենք տեսել ենք, որ ինչ–որ տեղ այդ քաղաքական մշակույթն այնքան էլ խոր հիմքեր, խոր արմատներ չի գցել։ Շատ փոփոխական է. և՛ հայտարարվում է, որ վերջապես քաղաքական նոր մշակույթ կա մեր երկրում, և՛ հետո դա ինչ–որ տեղ տապալվում է և հիմա դրանցից մասնիկներն ուզում են շարունակել։ Եթե իրենք գտնեն այդ ցանկությունը, այդ ուժը, այդ քաղաքական նպատակահարմարությունը, ես դա կողջունեմ։ Բայց ես կարծում եմ, որ մինչև այդ, որպեսզի այս զրույցը դուրս գա տեսական ոլորտից և ունենա որևէ կիրառական նշանակություն, այդ ուժերը պետք է նաև վերադիրքավորվեն քաղաքական դաշտում,–ասել է Ր. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ ներկա դրությամբ որևէ հիմք չունի պնդելու, որ ԲՀԿ–ն դուրս կգա կոալիցիայից, իսկ եթե դուրս չգա, ապա ինքը չգիտի՝ ՀԱԿ–ԲՀԿ երկխոսությունը տեղի կունենա, թե՞ ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը