ԱՄՆ-ը թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավոր հարցում հանդես է գալու նոր առաջարկով։ Իսրայելական Maariv թերթի գրում է, որ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ, Իսրայելի և Թուրքիայի վարչապետեր Բենիամին Նեթանյահուի և Ռեջեփ Էրդողանի միջև գաղտնի հեռախոսազրույց է տեղի ունենալու։
Դրանից հետո ԱՄՆ-ի առաջարկով կողմերը սկսելու են հրապարակել պայմանավորվածության վերաբերյալ իրենց մոտեցումները։ Մասնավորապես, Անկարան հայտարարելու է, որ Իսրայելը ներողություն է խնդրել նախորդ տարվա մայիսի 31-ին «Մավի Մարմարա»-ի միջադեպի ժամանակ 9 թուրք քաղաքացիների սպանության համար, իսկ Թել Ավիվը հայտարարելու է, որ միայն ափսոսանք է արտահայտել այդ կապակցությամբ։
Հիշեցնենք, որ «Մավի Մարմարա»-ի միջադեպից հետո Թուրքիայի վարչապետը Իսրայելին հասցեագրեց կոշտ որակումներ, իսկ ԱԳ նախարար Դավութօղլուն դա որակեց որպես «թուրքական սեպտեմբերի 11»։
ԱՄՆ–ն Իսրայելին և Թուրքիային կհաշտեցնի՞
ԱՄՆ-ը թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավոր հարցում հանդես է գալու նոր առաջարկով։ Իսրայելական Maariv թերթի գրում է, որ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ, Իսրայելի և Թուրքիայի վարչապետեր Բենիամին Նեթանյահուի և Ռեջեփ Էրդողանի միջև գաղտնի հեռախոսազրույց է տեղի ունենալու։
Դրանից հետո ԱՄՆ-ի առաջարկով կողմերը սկսելու են հրապարակել պայմանավորվածության վերաբերյալ իրենց մոտեցումները։ Մասնավորապես, Անկարան հայտարարելու է, որ Իսրայելը ներողություն է խնդրել նախորդ տարվա մայիսի 31-ին «Մավի Մարմարա»-ի միջադեպի ժամանակ 9 թուրք քաղաքացիների սպանության համար, իսկ Թել Ավիվը հայտարարելու է, որ միայն ափսոսանք է արտահայտել այդ կապակցությամբ։ Հիշեցնենք, որ «Մավի Մարմարա»-ի միջադեպից հետո Թուրքիայի վարչապետը Իսրայելին հասցեագրեց կոշտ որակումներ, իսկ ԱԳ նախարար Դավութօղլուն դա որակեց որպես «թուրքական սեպտեմբերի 11»։