Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայաստանը մեծ փոփոխությունների նախաշեմին է»
–Ավարտվող տարին պարտության տարի է,–այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով.
–Հայաստանը մեծ փոփոխությունների նախաշեմին է։
«Ժառանգությունը» ո՛չ իր կուսակցությունում, ո՛չ էլ այլ կուսակցության հետ չի քննարկել առաջիկա ընտրություններին իր մասնակցության ձևաչափի, ցուցակների և նախընտրական այլ գործընթացների հարցը։ Այսպես է արձագանքել կուսակցության նախագահն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ «Ժառանգության» հնարավոր համագործակցության մասին խոսակցություններին։
–«Ժառանգությունը» հավատավոր գործոն է դաշտը միացնելու ուղղությամբ,–Հայ ազգային կոնգրեսի հետ էլ համագործակցելու մասին ասել է Ր. Հովհաննիսյանը՝ նկատելով, որ իրենք իրենց գործողությամբ միշտ էլ ապացուցել են դա, իսկ չկայացած համաձայնությունը կամ անմիաբանությունը գտնվում է «Ժառանգությունից» դուրս և դրա համար միայն այս կուսակցությանը չպետք է մեղադրել։
–Մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հավասարը հավասարին,–ընդգծել է Ր. Հովհաննիսյանը,–անհրաժեշտ է, որ լինի այլընտրանքը։ Քաղաքական մտածողությունում անհրաժեշտ է նոր մտածողության և նոր հոսանքի հիմնումը։
Բանախոսը նաև անդրադարձել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած իր նամակին և ասել, որ ինքը չիստացել որևէ կետի հիմնավոր պատասխան, այլ այն եղել է հիմնավոր փաստարկներից դուրս։
Ինչ վերաբերում է Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը ՀՀԿ–ի, ՕԵԿ–ի և «Ժառանգության» դիմումներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատել է, որ բոլորովին հիմք չկա բացառելու ԵԺԿ–ին անդամագրվելու համար չորրորդ անունի։
Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայաստանը մեծ փոփոխությունների նախաշեմին է»
–Ավարտվող տարին պարտության տարի է,–այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով.
–Հայաստանը մեծ փոփոխությունների նախաշեմին է։
«Ժառանգությունը» ո՛չ իր կուսակցությունում, ո՛չ էլ այլ կուսակցության հետ չի քննարկել առաջիկա ընտրություններին իր մասնակցության ձևաչափի, ցուցակների և նախընտրական այլ գործընթացների հարցը։ Այսպես է արձագանքել կուսակցության նախագահն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ «Ժառանգության» հնարավոր համագործակցության մասին խոսակցություններին։
–«Ժառանգությունը» հավատավոր գործոն է դաշտը միացնելու ուղղությամբ,–Հայ ազգային կոնգրեսի հետ էլ համագործակցելու մասին ասել է Ր. Հովհաննիսյանը՝ նկատելով, որ իրենք իրենց գործողությամբ միշտ էլ ապացուցել են դա, իսկ չկայացած համաձայնությունը կամ անմիաբանությունը գտնվում է «Ժառանգությունից» դուրս և դրա համար միայն այս կուսակցությանը չպետք է մեղադրել։
–Մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հավասարը հավասարին,–ընդգծել է Ր. Հովհաննիսյանը,–անհրաժեշտ է, որ լինի այլընտրանքը։ Քաղաքական մտածողությունում անհրաժեշտ է նոր մտածողության և նոր հոսանքի հիմնումը։
Բանախոսը նաև անդրադարձել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած իր նամակին և ասել, որ ինքը չի ստացել որևէ կետի հիմնավոր պատասխան, այլ այն եղել է հիմնավոր փաստարկներից դուրս։

7or.am