Աշխարհ

12.12.2011 11:04


Իրանը Կասպից ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերել

Իրանը Կասպից ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերել

Իրանի ազգային նավթային ընկերությունը հաղորդում է, որ Կասպից ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերել, որի հնարավոր պաշարները մոտ 1,4 տրլն խմ են։

Ներկայումս ծրագիր է նախապատրաստվում գազի հանույթը սկսելու համար։

Իրանի նավթի նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ հանքավայրը երկրի մակերևույթից 700 մ խորության վրա է։ Դրանից բացի, նախարարն ընդգծել է, որ չնայած գազի հանքավայրը Իրանի սահմանին մոտ է, սակայն ամբողջությամբ երկրի ներսում է։

Իրանի նավթի նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ քանի որ վերջին երկու տարիներին գազի պաշարներն ավելացել են 900 մլրդ խմ–ով, Իրանի գազային պաշարները հասել են 34 տրլն խմ–ի։

Նախորդ տարի Իրանը արտահանել էր մոտ 138,5 մլրդ խմ գազ։

Գազի պաշարներով Իրանն աշախարհում երկրորդն Ռուսաստանից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը