Լրահոս

23.03.2025 12:16


Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել է

Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել է

Մարտի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:10-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է պայթել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների խոսքով՝ մեկ հոգի թեթև վնասվածք է ստացել, բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mazda 3 մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. ամբողջությամբ վնասվել է ավտոմեքենան և բռնկվել են ցուցիչների վահանակները։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում պարզում են՝ ինչն է եղել պայթյունի պատճառը, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վնասվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը