Լրահոս

12.12.2011 10:54


Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ

Դեկտեմբերի 12-ի առավոտյան երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է մեկնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ ‎ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը, Գագիկ Գևորգյանը և Արմեն Մարտիրոսյանը: ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ: ՀՀ ԱԺ նախագահը և պատվիրակության անդամները կայցելեն Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն եղբայրական գերեզմանին: Դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Այս խորագրի վերջին նյութերը