Քաղաքական

21.03.2025 23:55


Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ)

Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ)

Գյումրիում կայացած հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են Գյումրու ավագանու ընտրություններում «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին և հաղթանակ մաղթել նրան։

Նշենք, որ կոնֆերանսը նախաձեռնել էր Գյումրիի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը։ Քննարկումը նվիրված էր ազատ տնտեսական գոտու ստեղծման և հարկային ռեժիմի առումով Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստան»-ի նախագծին։

Կոնֆերանսին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական, փորձագիտական և բիզնես շրջանակների ներկայացուցիչներ։

Կոնֆերանսը հիմնական բանախոսն էր «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը