Լրահոս

21.03.2025 12:33


«BMW»-ն «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ բախվել է թունելի պատին. կա վիրավոր

«BMW»-ն «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ բախվել է թունելի պատին. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:50-ի սահմաններում 36-ամյա Սուրեն Ա.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացու թունել ընթանալիս բախվել է պատին:

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը