Ռուսաստանում, ի տարբերություն շաբաթ օրվա, երբ տասնայկ հազարավոր մարդիկ են դուրս եկել տարբեր քաղաքների փողոցներ և իրենց անհամաձայնությունը հայտնել ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, կիրակին անցել է առանց լուրջ անկարգությունների։ «Lenta.ru»–ն հայտնում է, որ դեկտեմբերի 11–ին Մոսկվայի «Բոլոտնայա» հրապարակում տեղի է ունեցել ազգայնական ուժերի ցույցը, որին մասնկացել է 300–400 մարդ։ Ցույցն անցել է առանց միջադեպերի, և ոստիկանները բավարարվել են միայն որոշ բանավոր զգուշացումներով։ Ռուս ազգայնականների այդ հավաքը նվիրված է եղել «ռուսների ապստամբության» մեկամյա տարելիցին։ Ցույցի ժամանակ նաև կոչեր են հնչել վերանայել ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև պահանջել են ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովի հրաժարականը։
Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերին ֆուտբոլի երկրպագու Եգոր Սվիրիդովը սպանվել էր Հյուսիսային Կովկասի ազգությունների ներկայացուցիչների հետ ծեծկռտուքի ժամանակ, ինչի հետևանքով Մոսկվայի «Մանեժյան» հրապարակում չէին դադարում ազգայնականների ցույցերը։
Ռուսաստանում կիրակին հանգիստ է անցել