Բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Էրդողանի հակառակորդի. Թուրքիայում ուսանողական ցույցեր են (տեսանյութ)
Թուրքիայում ուսանողական ցույցեր են սկսվել։ Երիտասարդներն աջակցում են մարտի 19-ին ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ, Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուին:
Մասնավորապես, ցույցերին մասնակցում են Ստամբուլի, Գալաթասարայի (Ստամբուլ), Բիլքենթի (Անկարա), Էգեյան (Իզմիր), Դոքուզ Էյլուլի (Իզմիր) համալսարանների և Իզմիրի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները: Ակցիաներին միացել են նաև ուսանողներ Էսքիշեհիր քաղաքից։

Ցուցարարները վանկարկում են «Էրդողանը բռնապետ է», «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»:
Էսքիշեհիրում ոստիկանությունը փորձել է խոչընդոտել ուսանողների երթը, սակայն ապարդյուն։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru