Լրահոս

05.05.2009 14:44


Արմեն Բադալյան. «Դաշնակցության դուրս գալը կոալիցիայից ո՛չ կոալիցիային թուլացրեց, ո՛չ էլ ընդդիմությանն ուժեղացրեց»

Արմեն Բադալյան. «Դաշնակցության դուրս գալը կոալիցիայից ո՛չ կոալիցիային թուլացրեց, ո՛չ էլ ընդդիմությանն ուժեղացրեց»

-Դաշնակցության դուրս գալը կոալիցիայից ո՛չ կոալիցիային թուլացրեց, ո՛չ էլ ընդդիմությանն ուժեղացրեց։ Ի վերջո մենք այդպես էլ չհասկացանք, նա մնաց իշխանությունու՞մ,  թե՞ գնաց ընդդիմություն,– ասել է PR մասնագետ Արմեն Բադալյանը։

Ըստ Ա. Բադալյանի, ընդդիմություն դառնալու համար պետք է ընտրազանգվածի վստահությունը ստանալ.

-Հինգ րոպեում դա չի լինում, դրա համար Դաշնակցության դուրս գալն անիմաստ էր։ Պետք է համոզված լինենք, որ այս մեկ ամսվա համար նրանք չեն կարող մարդկանց գիտակցության մեջ փոխել իրենց կերպարը։ Նրանք պաշտոն ունեն, նրանք հալածված չեն իշխանությունների կողմից։

 

Այս խորագրի վերջին նյութերը