Լրահոս

10.12.2011 14:11


Մոլդովայում տաքսի ծառայությունը կտուգանվի ռուսերենի օգտագործման համար

Մոլդովայում տաքսի ծառայությունը կտուգանվի ռուսերենի օգտագործման համար

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում երկու տաքսի ծառայություն կտուգանվի։ Պատճառն այն է, որ այդ ծառայությունների վարորդները հաճախորդների հետ ռուսերեն են խոսել։

Տուգանքի չափը կորոշի դատարանը, չնայած ամենայն հավանականությամբ այն կկազմի 170-300 դոլար։

Սպառողների շահերի վերահսկողության ու պաշտպանության հանձնաժողովը հայտնել է, որ վերջին ժամանակները անընդհատ բողոքներ է ստանում, թե տաքսու վարորդները «տեղեկատվությունն իրենց չեն տրամադրում պետական լեզվով»։ Այս կապակցությամբ հանձնաժողովը ստուգումներ է անկացրել ու հայտնաբերել խախտումներ երկու տաքսի ծառայություններում։ Մասնավորապես, հաճախորդերի զանգերին  արձագանքելիս կարգավարները, օրինակ, ողջունում էին ռուսերենով։

Այդ ծառայությունները կտուգանվեն «Իրավախախտումների մասին» մոլդավական օրենսգրքի 344 հոդվածի հիման վրա, որը ենթադրում է պատասխանատվություն «ծառայությունների մատուցման գործող պահանջների  խախտման համար»։

Հետաքրքրական է, սակայն,  որ ըստ Մոլդովայի սահմանադրության՝ թեև պետական կարգավիճակ մոլդավերենը ունի, սակայն այլ լեզուների (այդ թվում նաև ռուսերենի) օգտագործումն ու զարգացումը չեն արգելվում։

Այս խորագրի վերջին նյութերը