Լրահոս

10.12.2011 13:13


«НТВ»–ից հերքել են

«НТВ»–ից հերքել են

«НТВ»–ից հերքել են տեղեկությունները, թե մեկնաբան Ալեքսեյ Պիվովարովը հրաժարվել է վարել շաբաթ օրվա երեկոյան լուրերը, եթե այդ թողարկման ժամանակ չլուսաբանվի Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում տեղի ունենալիք ընդդիմության բողոքի գործողությունը՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Այդ հեռուստաընկերության մամուլի խոսնակը հայտարարել է, որ այսօր առավոտյան ինքը խոսել է Պիվովարովի հետ, և նա հասատել է, որ երեկոյան եթեր է մտնելու։ Նա Պիվովարովի ներկայացրած վերջնագրի մասին լուրերն անվանել է ստահոդ՝ տարածված «НТВ»–ի հետ որևէ առչություն չունեցող մարդկանց կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը