Բելգրադում լայնածավալ ցույցի արդյունքում 22 մարդ է ձերբակալվել, կա 56 վիրավոր (տեսանյութ)
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում երեկ մինչև ուշ գիշեր տևած մեծ ցույցի ընթացքում 22 մարդ է բերման ենթարկվել, 56 մարդ տուժել է։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ ցուցարարները բերման են ենթարկվել հասարակական կարգը խախտելու համար։
Վնասվել են նաև մոտ 100 տրակտորներ, որոնք Վուչիչի կողմնակիցները բերել են Բելգրադի կենտրոն։
Ըստ լրատվամիջոցների՝ քաղաքի կենտրոնում վերականգնվել է ավտոմեքենաների երթևեկությունը։ Որոշ ակտիվիստներ հավաքում են աղբը ակցիայի վայրից:
Ավելի վաղ Սերբիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ շաբաթ օրը ուսանողների և ընդդիմության կողմնակիցների բողոքի ակցիային մասնակցել է 107 հազար մարդ։
Սերբիայում արդեն չորս ամիս շարունակվում են ուսանողների և ընդդիմության ցույցերը։ Պատճառը 2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադի երկաթուղային կայարանում հովանոցի փլուզման հետևանքով 15 մարդու մահն էր։ Սոցիալական ցանցերում ուսանողական և ընդդիմադիր խմբերը ներկայանում են որպես «D-Day»՝ կոչ անելով ակտիվիստներին գալ Բելգրադ՝ բողոքի ցույցի, որին մի քանի հարյուր հազար մարդ էր մասնակցել։ Հանրահավաքի մեկ այլ կարգախոս է՝ «15-ը 15-ի դիմաց», այսինքն՝ հանրահավաքը տեղի է ունենում մարտի 15-ին՝ ի հիշատակ 15 մարդու մահվան։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru