Կարծիք

16.03.2025 09:27


Լեգենդար հերոսը՝ հայ ժողովրդի կողքին

Լեգենդար հերոսը՝ հայ ժողովրդի կողքին

«Ոսկե Արծիվ» շքանշանակիր և «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած լեգենդար հերոսը միշտ եղել է իր հայրենակիցների կողքին՝ թե՛ պատերազմի տարիներին, թե՛ խաղաղ օրերին։

Նա շարունակ աջակցում է արցախցիներին և չի լքում իր ժողովրդին նույնիսկ դժվար պահերին։ Այդպիսի նվիրվածության վառ դրսևորում էր նաև նրա ներկայությունը «Մայր Հայաստան» դաշինքի՝ Գյումրիում հանգրվանած արցախահայության հետ հանդիպմանը, որը կազմակերպել էր դաշինքի քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյանը։

Նրա ներկայությունը ոչ միայն բարոյական աջակցություն էր, այլև մարտական ոգու և ազգային միասնականության խորհրդանիշ։ Նման հերոսներն են, որ ժողովրդի մեջ հավատ ու ուժ են ներարկում՝ պայքարը շարունակելու համար։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը