Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում, որը չի ավարտվի նույնիսկ Ադրբեջանի հետ ինչ-որ թղթի ստորագրմամբ։NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը։
Նրա գնահատմամբ՝ Ալիևը խոստովանել է, որ տեքստը կազմել է Ադրբեջանը և ստիպել Հայաստանի իշխանություններին համաձայնել դրան։
Փորձագետի կարծիքով՝ Բաքուն Հայաստանում սահմանադրական հանրաքվեի հարցը թողել է երկրորդ փուլի, քանի որ հասկանում է, որ հանրաքվեն հիմա հաստատ տապալվելու է, քանի որ իշխանությունները հասարակության մեջ վստահություն չեն վայելում, և նման գործընթացը կարող է սպառնալ Հայաստանում գործող ռեժիմին։
«Ադրբեջանը փրկում է Հայաստանի իշխանությանը, որ սահմանադրական հանրաքվեի տապալման արդյունքում Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը, իսկ Ադրբեջանն իր հնազանդ պարտնյորին»,-նշել է Դանիելյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ Բաքուն սողանցք է թողնում ուժ կամ ուժի սպառնալիք կիրառելու համար, եթե իշխանությունն ապագայում չցանկանա փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և նոր պահանջներ կառաջադրի։
«Ադրբեջանը կօգտագործի դատական ֆարսը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ՝ տարածքների տեսքով փոխհատուցման պահանջներ ներկայացնելու համար, իսկ հայցերի մերժումը լիովին կմաքրի Արցախում էթնիկ զտումների հետևանքով տուժած Ադրբեջանի իմիջը»,-հավելեց քաղաքագետը։
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունների արած զիջումներն Ադրբեջանի կողմից ապագա ագրեսիվ գործողությունների համար նոր հիմքեր են ստեղծում։
Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում, որը չի ավարտվի նույնիսկ Ադրբեջանի հետ ինչ-որ թղթի ստորագրմամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը։