Աշոտ Աղաբաբյանը Ռուբեն Հայրապետյանի խոսքերն անհիմն է համարում
«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, Ազգային ժողովի ՀՀԿ–ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անհիմն, օդից վերցված աղմուկ է որակել խոսակցությունները, թե եթե այնտեղ կառուցվելիք տոնավաճառը նաև ավտոկանգառ ունենա, մարզադաշտի տարհանման բոլոր մուտքերը առհասարակ փակվելու են: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պնդում է, թե անգամ այժմյան վիճակով «Հրազդան» մարզադաշտում որևէ միջազգային խաղ անհնար է անցկացնել, քանի որ խոտածածկն է անորակ, մարզադաշտի լույսերը չեն համապատասխանում չափանիշներին և այլն:
Աշոտ Աղաբաբյանի խոսքով՝ թեև վերջին վերանորոգումից հետո մարզադաշտը շուրջ 20 հազ.-ով պակաս հանդիսատես է տեղավորում՝ 54 հազ., սակայն պահպանվել են տարհանման համար նախատեսված բոլոր 49 ելքերը: Աղաբաբյանը նշել է, թե մտադրություն ունի մաքրել տոնավաճառի տարածքը, բարեկարգել հարակից Բրազիլիայի հրապարակը. կլինեն շատրվաններ, կտեղադրվի մեծ ոսկեզօծ խաչ, քանի որ հարևանությամբ է գտնվում Ծիծեռնակաբերդը: Իսկ խնդրո առարկա շինությունը՝ առևտրի կենտրոնը, ըստ Աշոտ Աղաբաբյանի, կլինի եռահարկ: Երկու հարկերում կտեղավորվեն քանդվելիք տոնավաճառի աշխատողները, իսկ վերջին հարկում կլինեն գրասենյակներ:
«Բնականաբար,մենք սա կառուցելով՝ սոցիալական խնդրի առաջ ենք կանգնած: Մենք փորձում ենք մարդկանց, որոնք ընտանիք են պահում, աշխատում են, տեղավորել ավելի հարմարավետ շենքում»,-«Ազատություն» ռ/կ–ին ասել է Ա. Աղաբաբյանը:
Նա պնդել է, որ տոնավաճառը մարզադաշտի ծախսերը հոգալու միակ ճանապարհն է, իսկ ինքը հետևում է խոտածածկի որակին։
Անցած տարի «Հրազդան» մարզադաշտում է անցկացվել Հայաստան–Թուրքիա հանդիպումը: Աղաբաբյանի խոսքով՝ երբ մարզադաշտում միջոցառում է լինում, հարակից տոնավաճառը չի աշխատում: Ֆեդերացիային մարզադաշտը վարձակալությամբ տրամադրվում է 15 մլն դրամով:
«Իսկ ինչ մնում է, որ մարզադաշտը չի լցվի. թող տոմսի գինը 1000 դրամ անեն, բոլորին մատչելի լինի, ոչ թե՝ 5000 կամ 8000: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ այստեղ խնդիրը մարզադաշտն է կամ իր համակարգը: Այստեղ անձնավորված են ինչ-որ բաներ,-ասել է Աղաբաբյանը։– Եթե ես մի բանում ճիշտ եմ, ես երբեք չեմ կարող հրաժարվել: Իսկ եթե պայքարի ձևերի մասին են մտածում, ես պայքարի ձևերը շատ լավ գիտեմ, քանի որ կամ նաև քաղաքականության մեջ և պատերազմի մասնակից եմ: Այնպես որ, թող իրենք իրենց պայքարով ինձ չվախեցնեն»:
Աշոտ Աղաբաբյանը Ռուբեն Հայրապետյանի խոսքերն անհիմն է համարում
«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, Ազգային ժողովի ՀՀԿ–ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անհիմն, օդից վերցված աղմուկ է որակել խոսակցությունները, թե եթե այնտեղ կառուցվելիք տոնավաճառը նաև ավտոկանգառ ունենա, մարզադաշտի տարհանման բոլոր մուտքերը առհասարակ փակվելու են: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պնդում է, թե անգամ այժմյան վիճակով «Հրազդան» մարզադաշտում որևէ միջազգային խաղ անհնար է անցկացնել, քանի որ խոտածածկն է անորակ, մարզադաշտի լույսերը չեն համապատասխանում չափանիշներին և այլն:
Աշոտ Աղաբաբյանի խոսքով՝ թեև վերջին վերանորոգումից հետո մարզադաշտը շուրջ 20 հազ.-ով պակաս հանդիսատես է տեղավորում՝ 54 հազ., սակայն պահպանվել են տարհանման համար նախատեսված բոլոր 49 ելքերը: Աղաբաբյանը նշել է, թե մտադրություն ունի մաքրել տոնավաճառի տարածքը, բարեկարգել հարակից Բրազիլիայի հրապարակը. կլինեն շատրվաններ, կտեղադրվի մեծ ոսկեզօծ խաչ, քանի որ հարևանությամբ է գտնվում Ծիծեռնակաբերդը: Իսկ խնդրո առարկա շինությունը՝ առևտրի կենտրոնը, ըստ Աշոտ Աղաբաբյանի, կլինի եռահարկ: Երկու հարկերում կտեղավորվեն քանդվելիք տոնավաճառի աշխատողները, իսկ վերջին հարկում կլինեն գրասենյակներ:
«Բնականաբար,մենք սա կառուցելով՝ սոցիալական խնդրի առաջ ենք կանգնած: Մենք փորձում ենք մարդկանց, որոնք ընտանիք են պահում, աշխատում են, տեղավորել ավելի հարմարավետ շենքում»,-«Ազատություն» ռ/կ–ին ասել է Ա. Աղաբաբյանը:Նա պնդել է, որ տոնավաճառը մարզադաշտի ծախսերը հոգալու միակ ճանապարհն է, իսկ ինքը հետևում է խոտածածկի որակին։

7or.am