Լրահոս

10.12.2011 12:06


Սիրիայում ուրբաթօյա բախումների հետևանքով 24 մարդ է զոհվել

Սիրիայում ուրբաթօյա բախումների հետևանքով 24 մարդ է զոհվել

Ինչպես տեղեկացնում է «BBC Russian»–ը, Մարդու իրավունքների Սիրիայի դիտորդական կենտրոնի ներկայացուցիչները Լոնդոնում հայտարարել են, որ ընդդիմադիրների ուրբաթօյա ցույցերի ժամանակ Սիրիայում 24 մարդ է զոհվել։

Կազմակերպության տվյալներով՝ Հոմս քաղաքում սպանվել է 11 մարդ (որոնց թվում են10 և12 տարեկան երկու տղա), 5–ը զոհվել է մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում։

Մեկ այլ իրավապաշտպան կազմակերպության (Տեղական համակարգող հանձնաժողովներ) տվյալներով՝ զոհվել է 35 մարդ, որոնցից 18–ը` Հոմսում, 6–ը՝ Դամասկոսում, 5–ը՝ Իդլիբում, 4–ը՝ Համայում և 2–ը՝ Դերաայում։

Սիրիայում բողոքի զանգվածային գործողությունները սովորաբար տեղի են ունենում ուրբաթօրյա աղոթքից հետո։ ՄԱԿ–ի տվյալներով՝ մարտի կեսերից երկրում սկսված հոզումների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 4000–ը։

Այս խորագրի վերջին նյութերը