Լրահոս

10.12.2011 12:00


Ղազախստանի խորհրդարանը նոր պետական տոն է ընդունել՝ «Առաջին նախագահի օր»

Ղազախստանի խորհրդարանը նոր պետական տոն է ընդունել՝ «Առաջին նախագահի օր»

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը շաբաթ օրը նոր օրենք է ընդունել, ըստ որի այսուհետ դեկտեմբերի 1-ը հայտարարվում է հանրապետության «Առաջին նախագահի օր»։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Գիտակցելով առաջին նախագահի ու պետության հիմնադրի մեծ դերակատարումը երկրի զարգացման գործում՝  մի խումբ պատգամավորներ որոշեցին հանդես գալ նման նախաձեռնությամբ»,–հայտարարել է պատգամավորներից Անատոլի Բաշմակովն ու հավելել, որ դեկտեմբերի 1–ին առաջին նախագահի օրվա կապակցությամբ պետական տոն կնշվի։

Օրինագիծը փոխանցվել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Եթե նա ստորագրի, օրենքը կմտնի ուժի մեջ։

Տեղեկանցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջին անգամ ընտրվել է 1991թ. դեկտեմբերի 1–ին։ Այն ժամանակ նա հավաքել էր ընտրողների ձայների 98,7%-ը։  2011թ. ապրիլի 3-ի արտահերթ նախագահական ընտրություններին Նազարբաևը 4-րդ անգամ անընդմեջ ընտրվել է երկրի նախագահ։

Այս խորագրի վերջին նյութերը