Լրահոս

10.12.2011 11:01


ՌԴ ԿԸՀ–ն պաշտոնապես հաստատել է Պետդումայի ընտրությունների արդյունքները

ՌԴ ԿԸՀ–ն պաշտոնապես հաստատել է Պետդումայի ընտրությունների արդյունքները

«Gazeta.ru»–ն հայտնում է, որ դեկտեմբերի 9–ի երեկոյան Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճանաչել է Պետդումայի ընտրությունները և հաստատել արդյունքները։ Հատկանշական է, որ այն ընդունվել է միաձայն՝ նաև ընդդիմադիր ներկայացուցիչների կողմից։ Եվ այսպես՝ ընտրությունների արդյունքներով Պետդումա են անցել հետևյալ կուսակցությունները՝ «Միասնական Ռուսաստան»՝ 49,3%, Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն՝ 19,2%, «Արդար Ռուսաստան»՝ 13,2%, Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցություն՝ 11,7%։

ՌԴ ԿԸՀ նիստի ժամանակ քննարկվել է «Յաբլոկո» կուսակցության նախագահ Սերգեյ Միտրոխինի 650–էջանոց բողոքը, որտեղ նա պահանջում էր Մոսկվայի 300 ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ իրականացնել։ Սակայն ընդդիմության բոլոր բողոքները մերժվել են։ Այն բանից հետո, երբ ԿԸՀ–ն մերժել է ընդդիմության բողոքները, Միտրոխինը Չուրովին առաջարկել է ինքնակամ հրաժարական տալ, սակայն այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել։

Այս խորագրի վերջին նյութերը