Լրահոս

05.05.2009 14:47


Արցախում բողոքի ալի՞ք է հասունանում

Արցախում բողոքի ալի՞ք է հասունանում

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը «7օր»-ին ասել է, որ դատելով ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հայատարարությունից և Արցախի բնակչության և պետական այրերի հետ իր ամենօրյա շփումից՝ կարելի է կանխատեսել, որ ԼՂ-ում շատ հնարավոր է բողոքի ալիք բարձրանա։

-Դա, Հայաստանի և Արցախի ղեկավարության միջև հարաբերությունների իմաստով, նույնիսկ կարող է բերել ոչ հաճելի հետևանքների։ Արտգործնախարը ներկայացնում է պետության կարծիքը և նրա հայտարարությունում անգամ պահանջվում է պատասխանատվության ենթարկել այն այրերին, այդ թվում ՀՀ քաղաքացիներին, որոնց գործողությունները կամ ելույթները հարվածում են Արցախի պետական շահերին։ Շատ կոպիտ և նույնիսկ անսպասելի չոր հայտարարություն է, բայց դա պատահական չի լինում,- ասել է քաղաքագետը։

Լևոն Մելիք-Շահնազարյանը նշել է նաև, որ եթե, օրինակ, Հայաստանի որոշ մարզերի բնակիչները դեռ չեն հասկանում հայ-թուրքական սահմանի բացման անդառնալի հետևանքները, ապա Արցախի բնակչությունը «շատ ավելի զարգացած պետական մտածելակերպ ունի և նույնիսկ մաշկով ու բնազդաբար է զգում» այդ վտանգները։

Այս խորագրի վերջին նյութերը