Լրահոս

10.12.2011 10:47


Էդուարդ Կոկոյտին հրաժարական է տալիս

Էդուարդ Կոկոյտին հրաժարական է տալիս

Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին և նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոևան Ցխինվալում ստորագրել են երկրում տիրող իրավիճակի կարգավորման  փոխզիջումային տարբերակ ենթադրող համաձայնագիր։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Տեղեկատվությունը եկել է դեկտեմբերի 9-ի ուշ գիշերը։

Ըստ այդ համաձայնագրի՝ Կոկոյտին հրաժարական է տալիս, իսկ Ջիոևան իր համակիրներին հեռացնում է մայրաքաղաքի գլխավոր հրապարակից, որտեղ նրանք շուրջ տասը օր հանրահավաք էին անկացնում։

Ըստ աղբյուրի՝ այս ամենի մասին պաշտոնապես կհաղորդվի այսօր՝ դեկտեմբերի 10-ին։ Նույն օրը բողոքի մասնակիցները կազատեն նաև Ցխինվալի հրապարակը։

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի նոր ընտրությունների անկացումը նշանակված է 2012 թ. մարտի 25-ին։ Կկարողանա՞ արդյոք Ալլա Ջիոևան նորից լինել նախագահի թեկնածու, թե՞ ոչ, չի հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը