Լրահոս

10.12.2011 10:18


«НТВ»–ի հաղորդավարը հրաժարվել է եթեր մտնել, եթե չհեռարձակվի ընդդիմության ցույցը

«НТВ»–ի հաղորդավարը հրաժարվել է եթեր մտնել, եթե չհեռարձակվի ընդդիմության ցույցը

«НТВ»–ի մեկնաբան Ալեքսեյ Պիվովարովը հրաժարվել է վարել շաբաթ օրվա երեկոյան լուրերը, եթե այդ թողարկման ժամանակ չլուսաբանվի Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում տեղի ունենալիք ընդդիմության բողոքի գործողությունը՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ «lenta.ru»–ի փոխանցմամբ՝ ցույցի կազմակերպիչներից Գրիգորի Պետուխովի «LiveJournal»–ի բլոգում տեղադրված է Պիվովարովի հետ զրույցի աուդիոձայնագրությունը։ Խոսակցության ընթացքում, երբ «НТВ»–ի մեկնաբանին առաջարկել են մանրամասն լուսաբանել այդ ցույցը, նա նշել է՝ դա խոստանալ չեմ կարող։ Պիվովարովն այդուհանդերձ տեղեկացրել է, որ Բոլորտնայա հրապարակում ցույցի ժամանակ իրենց նկարահանող խումբն այնտեղ աշխատելու է։

Նախատեսվում է, որ բողոքի այդ գործողությանը մասնակցելու է 30 հազ. մարդ։ Նման բողոքի գործողություններ տեղի են ունենալու Ռուսաստանի տարբեր քաղաքաներում ևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը