Լրահոս

10.12.2011 10:19


«Ռեալ»–«Բարսելոնա» խաղի պատճառով որդին սպանել է հորը

«Ռեալ»–«Բարսելոնա» խաղի պատճառով որդին սպանել է հորը

«Ռեալ Մադրիդ»–«Բարսելոնա» իսպանական սուպեր կլասիկոյի վերաբերյալ թեժ քննարկման հետևանքով 17–ամյա անգոլացու ու հոր միջև վիճաբանություն է ծագել, և որդին սպանել է հարազատ հորը։ Այս մասին հայտնում է «Armsport.am» կայքը։

Ինչպես նշված է ոստիկանության արձանագրության մեջ, բանավեճի ժամանակ հայր ու որդի կորցրել են ինքնատիրապետումը, և սկսվել է ձեռնամարտ։ Դեռահասը վերցրել է  զենքը և երկու անգամ կրակել հոր վրա։

Մարդասպանը դեպքի վայրից դիմել է փախուստի, ու մինչև այժմ չի հաջողվել նրան հայտնաբերել։

Այս խորագրի վերջին նյութերը