Պան Գի Մունը Բաշար Ասադին մեղադրել է ավելի քան 4 հազար մարդու սպանության համար
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կտրուկ արձագանք է տվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերջին հեռուստահարցազրույցին, որտեղ վերջինս կասկածանքով է խոսել Սիրիայում զոհերի թվի մասին։ ՄԱԿ–ի տվյալներով՝ զոհված մարդկանց թիվն անցել է 4 հազարի սահմանը։
Կազմակերպության շտաբ–բնակարանում տարածված հայտարարության մեջ նշվում է Քենիա կատարած այցի ժամանակ այս առնչությամբ ասված գլխավոր քարտուղարի խոսքերը։
Մասնավորապես Պան Գի Մունը պնդել է, որ ՄԱԿ–ի վերաբերմունքը Սիրիայում և այլ երկրներում տեղի ունեցածի վերաբերյալ հիմնվում է անաչառության, արդարացիության, օբյեկտիվության և ճշմարտացիության վրա, ինչպես նաև համարժեք է ՄԱԿ–ի ոգուն և տառին։