Կարծիք

10.03.2025 13:11


Նիկոլ Փաշինյանը, Գյումրիում իր թալանի «փչացած պլաստինկան» օգտագործելով, մեծ վրիպում թույլ տվեց

Նիկոլ Փաշինյանը, Գյումրիում իր թալանի «փչացած պլաստինկան» օգտագործելով, մեծ վրիպում թույլ տվեց

Երեկ Նիկոլ Փաշինյանը, որոշեց անձամբ մասնակցել մինչ ընտրության փուլում գտնվող Գյումրու և Փարաքարի համայնքների փաստացի սկսված ՔՊ-ի նախընտրական արշավներին:

Գյումրիում ՔՊ-ն լավ վիճակում չէ, և դա զգացվում էր նաև Փաշինյանի խոսույթից: Նա ավելի շատ ջղաձգված ելույթ ունեցավ, փորձելով կրկնել իր 2021-ի նախընտրական կարգախոսները, մոռանալով, որ չորս տարի անց, նույնիսկ իր ընտրազանգվածն է հիսթափվել իր «փրկչի» սուտ կարգախոսներից:

Մարդիկ տեսան, որ 2021-ին Փաշինյանն իրենց խաբեց, նախկին թալանը ոչ միայն հետ չբերվեց, այլև հենց ինքը՝ Փաշինյանն ու իր թիմակիցները մխրճվեցին այդ նույն թալանի մեջ:

Իրենց թիմակիցների 80-ից մինչև 200 հազարանոց թանկարժեք մեքենաներն արդեն տեսանելի են բոլորի համար: Իսկ Ավինյանի 20 հազար դոլարանոց ավիաթռիչքի համար նախատեսված տոմսը միայն մեկ դրվագ է իրենց ողջ թալանչիական քաղաքականության շարքում:

Փաշինյանը կրկին հիշեցրեց Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ թալանի մասին, մոռանալով, որ այդ նույն կոմբինատի 21 տոկոսը պոկելով և իբր պետական բաժնեմաս դարձնելով, փաստացի այդ խողովակի միջոցով հսկայական թալանի միջոց դարձրեց իր և իր թիմակիցների համար:

Օրինակ, ըստ ՀԵՏՔ-ի, ԱՆԻՖ-ը («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ») ընդամենը 8 օր առաջ հիմնադրված օֆշորային ընկերությանն է փոխանցել 1,5 մլրդ դրամ, իսկ այդ նորաստեղծ բիզնեսի հիմնադիրն է Ավինյանի կնոջ ընկերուհին:

Հիշեցնենք, որ պետության 21 տոկսանոց բաժնեմասը տնօրինում էր այդ նույն արդեն տխրահռչակ դարձած ԱՆԻՖ-ը, որը ֆորմալ, պետական ընկերություն էր:

Իսկ որ այս թալանի չափսերը հասնում եին մինջև 60 մլն դոլարի, նույնիսկ Փաշինյանի պետական ատյաններն են խոստովանում:

Հասկանալի պատճառով, ԱՆԻՖ-ի մասին Գյումրիում Փաշինյանը «մոռացել» էր և այդ իսկ պատճառով սխալմամբ հիշեց Զանգեզուրի կոմբինատի պատմությունը և փաստացի ստացվեց, որ «կրակեց իր սեփական ոտքերի վրա»:

Բայց դա նաև անխուսափելի էր, քանի որ բացի կոռուպցիայի թեզից, Փաշինյանն այլևս ոչինչ չունի խոստանալու մարդկանց:

Նա միայն հանձնել է, վնասել է, փչացրել է, թանկացրել է, մարդկանց սոցիալական վիճակը ծանրացրել է, իր թիմակիցների թալանը ծաղկացրել է:

Այդ իսկ պատճառով, իր այցի ամենագլխավոր քննարկման առարկան են դարձել Ալեն Սիմոնյանի թանկարժեք կոշիկները, որն այդ այցի ընթացքում ուղեկցում էր իր շեֆին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը