Լրահոս

09.03.2025 12:38


Կոտայքում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 տուժած

Կոտայքում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 տուժած

Մարտի 8-ին, ժամը 17։40-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում, «BMW» մակնիշի ավտոմեքենան հարվածել է շանը, այնուհետև դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից նրանցից մեկին տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը