Արմեն Մարտիրոսյան. «Ընտրակեղծիքներ անելու ռեսուրսների դեմ պայքարելու հնարավորությունը մեծացել է»
«7օր»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հարցին՝ արդյոք չե՞ն սպառվել ընտրակեղծիքների դիմելու նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի ռեսուրսները, պատասխանել է.
–Անցյալ ընտրությունների համեմատ որոշակի իրողություններ են փոխվել, և այս անգամ եթե ընդդիմությունը համախմբված ու ճիշտ գործի, շատ ավելի դժվար է լինելու ընտրակեղծիքներ իրականացնելը։ Ընտրակեղծիքներ անելու ռեսուրսներն իսպառ վերացված չեն, բայց այդ ռեսուրսների դեմ պայքարելու հնարավորությունն է մեծացել։
Հարցին՝ այդ դեպքում ինչի՞ վրա են հույս դրել Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը, Մարտիրոսյանը պատասխանել է.
–Չեմ կարող ասել, բայց օբյեկտիվ իրողություններն իրենց համար անբարենպաստ են։ Ես նկատի ունեմ առաջին հերթին սոցիալ–տնտեսական իրավիճակը։ Ուստի իրենց քաղաքական որոշումն է, թե ինչ եզրակացություն կանեն և ինչ մարտավարություն կընտրեն։

7or.am