Աղասի Թադևոսյան. «Նույն գորշ իշխանությունները և նույն գորշ իշխանավորներն ենք մենք ունենում, որոնք որ միշտ եղել են և միշտ փչացնում են մեր կյանքը»
Ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ու PR մասնագետ Արմեն Բադալյանը «Հայելի» ակումբում խոսել են Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլի մասին։
Աղասի Թադևոսյանն ասել է, որ մեր հանրապետությունում կյանքը շատ տհաճ ու տխուր, գորշ գույներ ունի «և ընտրությունները որոշոկիորեն հույսեր են առաջացնում մարդկանց մոտ, որ ինչ-որ բան կարող է փոխվել»։
-Նույն գորշ իշխանությունները և նույն գորշ իշխանավորներն ենք մենք ունենում, որոնք որ միշտ եղել են և միշտ փչացնում են մեր կյանքը, մեր երկրի զարգացումն են կասեցնում և խոչընդոտում են իրենց գործունեությամբ։
Ազգագրագետը նշել է, թե այս ամենի դրական կողմն այն է, որ հնարավոր է ինչ-որ մի բան փոխվի.
-Այս ընտրություններից այդ ինչ-որ բանի փոփոխությունն ակնկալում եմ, որ կլինի ուժերի բալանսի փոփոխություն։ Այսինքն՝ այն մանր-մունր անպիտան կուսակցություններից, որոնք գոյություն ունեին և քաղաքական դաշտը զբաղեցնում էին իրենց անիմաստ գոյությամբ, այս ընտրությունների ընթացքում կազատվենք։ Կառաջանան երկու խոշոր և մեկ կիսախոշոր ուժեր, որոնք հետագայում պայքարն ավելի կլրջացնեն խորհրդարանական ընտրությունների համար։