Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության 4 կուսակցություններից երեքը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիրը» և «Ժառանգությունը», անդամակցել են Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: «Բարգավաճ Հայսատան» կուսակցությունը փաստորեն մերժվել է: Եվրոպայում տիրող իրավիճակը և խոսակցությունները եվրոպական զոնայի փլուզման շուրջ զարմանալի և անսպասելի չեն դարձնում Եվրոպական Ժողովրդական կուսակցության գործունեության ակտիվացումը, առավել ևս այն դեպքում, երբ չպետք է մոռանալ, որ ԵԺԿ –ի 16 անդամ երկրներ Եվրոպական Միության անդամ են:
Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վերջին իրադարձություններն ու աժիոտաժը, որից Բաղրամյան 26–ում իրար խառնվեցին, դժվար չէ հասկանալ, թե ինչու է ԲՀԿ–ին մերժվել ԵԺԿ-ին անդամակցելը:
Երևի թե շատերն են արդեն մոռացել մի որոշ ժամանակ առաջ ԱՄՆ փոխնախագահի պատասխանը հայ երիտասարդին, որտեղ ԱՄՆ փոխնախագահը Հայոց ցեղասպանության ճանչմանը վերաբերող հարցին տվել է շատ հետաքրքիր պատասխան: Բայդենը պատասխանել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահանջով է ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության հարցում նման որոշում ընդունել: Դժվար թե նման պետության բարձրաստիճան պաշտոնյան սուտ հորիներ, հաշվի առնելով այն, որ ամերիկյան դիվանագիտությունը հաստատ մեկ այլ պատասխան կգտներ այդ հարցին եթե իհարկե լիներ այդ այլ պատասխանը:
Սերժ Սարգսյանի աջ ու ձախ օգնություն խնդրելը և նաև վերը նշված օրինակն էլ հաշվի առնելով՝ դժվար չէ պատկերացնել, որ այս անգամ էլ ԵԺԿ-ին է Սարգսյանը խնդրել իրեն թշնամի դարձած «Բարգավաճ Հայասատանին» մերժել (ենթադրաբար՝ որոշ ծառայությունների դիմաց):
Այսինքն՝ Սարգսյանը հիմա էլ եվրոպացիներին է խնդրանքով դիմել, իսկ թե ինչ է տվել դրա դիմաց՝ շուտով պարզ կդառնա։ Այն ժամանակ Սարգսյանի խնդրանքի հետևանքով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փաստացի դադարեցվեց։ Տեսնես հիմա ի՞նչ է սպասվում։
ԵԺԿ–ն, ՀՀԿ–ն ու ԲՀԿ–ն

http://www.youtube.com/watch?v=jupWXB_r8uU&feature=related
Սերժ Սարգսյանի աջ ու ձախ օգնություն խնդրելը և նաև վերը նշված օրինակն էլ հաշվի առնելով՝ դժվար չէ պատկերացնել, որ այս անգամ էլ ԵԺԿ-ին է Սարգսյանը խնդրել իրեն թշնամի դարձած «Բարգավաճ Հայասատանին» մերժել (ենթադրաբար՝ որոշ ծառայությունների դիմաց):
Այսինքն՝ Սարգսյանը հիմա էլ եվրոպացիներին է խնդրանքով դիմել, իսկ թե ինչ է տվել դրա դիմաց՝ շուտով պարզ կդառնա։ Այն ժամանակ Սարգսյանի խնդրանքի հետևանքով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փաստացի դադարեցվեց։ Տեսնես հիմա ի՞նչ է սպասվում։
Գագիկ Միքայելյան