Սոցիալական արդարության հաստատմանն իմ գործնական մասնակցությունը խորացնելու համար որոշել եմ միանալ «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թիմին և մասնակցել առաջիկա ընտրություններին
Սիրելի համաքաղաքացիներ,
Վերջին օրերին ես կրկին անգամ համոզվեցի, որ մեր քաղաքի և մեր բնակիչների առջև ծառացած խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ոչ միայն բարձրաձայնել դրանց մասին, այլև կիրառել քաղաքական գործիքակազմը՝ գործնական քայլերով լուծումներ առաջարկելու համար։
Այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ եմ ունեցել տարբեր մասնագետների, շահագրգիռ կողմերի ու մեր համաքաղաքացիների հետ։ Անօթևանության խնդիրը, որն այսօր ցավոտ իրականություն է շատերի համար, պահանջում է համակարգային լուծումներ։ Ակնհայտ է, որ միայն բարեգործական կամ սոցիալական ծրագրերով այս խնդիրը արմատապես չի լուծվի։ Անհրաժեշտ է պետական և համայնքային մակարդակում ձևավորել հստակ ռազմավարություն, որտեղ առաջնահերթություն կտրվի մարդկանց բնակարանային ապահովվածությանը, սոցիալական արդարությանը և հիմնարար իրավունքների պաշտպանությանը։
Հաշվի առնելով այս իրողությունները՝ ես ընդունել եմ մի կարևոր որոշում։ Սոցիալական արդարության հաստատմանն իմ գործնական մասնակցությունը խորացնելու համար որոշել եմ միանալ «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թիմին և մասնակցել առաջիկա ընտրություններին։ Համոզված եմ, որ քաղաքական լծակների ճիշտ կիրառմամբ մենք կարող ենք հասնել իրական փոփոխությունների՝ ապահովելով, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ պայմաններում, ունենա տանիք գլխավերևում և վստահություն ապագայի նկատմամբ։
Այս ընտրությունները մեզ համար մեծ հնարավորություն են ստեղծում՝ համախմբվելու և միասին ձևավորելու այն քաղաքը, որտեղ քաղաքացին առաջին տեղում է։ Կոչ եմ անում բոլորիդ միանալ մեզ՝ քննարկումների, առաջարկների և ձեր ձայնը բարձրացնելու համար։ Միայն համատեղ ուժերով կարող ենք հասնել իրական և շոշափելի փոփոխությունների։
Համախմբվենք, գործենք, հաղթենք հանուն մեր քաղաքի և մեր ժողովրդի բարօրության։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից