Քաղաքական

03.03.2025 21:05


Միացի՛ր, որ փոխենք, Գյումրի՛․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Միացի՛ր, որ փոխենք, Գյումրի՛․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը: Մենք գյումրեցիներին ներկայանալու ենք ինչպես քաղաքի ընթացիկ կառավարման, այնպես էլ հեռանկարային զարգացման ծրագրերով:

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ազատ տնտեսական գոտի ստեղծելու և հարկային ռեժիմի առումով «ազատ քաղաքի» գաղափարները լայն արձագանք են գտել Գյումրիում: Պատահական չէ, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր թիմին հաջողվեց ստանալ ավելի քան 7.700 գյումրեցու ստորագրություն՝ ի աջակցություն այդ ծրագրերի կյանքի կոչման:

Ստորագրահավաքի արդյունքները, օրենքով սահմանված կարգով, կներկայացվեն ապագա ավագանու օրակարգում: Հարցը վերջին հաշվով պետական իշխանության տիրույթում է լուծվելու, բայց գյումրեցիներն ու ավագանին ևս իրենց անելիքն ունեն:

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցողների դասավորությանը, ապա ակնհայտ հետնապահներին հանած՝ ընտրություններին մասնակցում է քաղաքական երեք հոսանք՝ 1. «Մայր Հայաստան» դաշինքը՝ որպես օրվա իշխանություններին գաղափարապես հակադրվող և ընդդիմադիր նոր ուժ, 2. նախորդ իշխանությունը ներկայացնող ուժերը, որոնք հասկանալի պատճառներով այլ ուժերի անվան տակ են հանդես գալիս, 3. «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր կցորդ «Եվրադաշնքով»:

Գյումրեցիներն արդեն իրենք պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են ուզում գնալ:

Հ.Գ. Տեղադրում եմ կիրակի օրը Գյումրիում տեղի ունեցած մեր հավաքում հնչեցրածս ելույթը:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը