Եթե Զելենսկին չի համաձայնում, ապա Ուկրաինայի համար կլինի շատ վատ սցենար. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Աշխարհում համաշխարհային կարգը փլվել է, ուժեղ պետությունները պետք է նոր կարգ ձեւավորեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը:
«Աշխարհում համաշխարհային կարգը փլվել է, այսինքն այն, ինչ որ ձեւավորվել էր 1945 թվականից հետո: Դրանից հետո երկու սկզբունք կար՝ սահմանների անձեռնմխելիություն եւ մարդու իրավունքներ:Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը վաղուց արդեն չի գործում եւ ամենաակնառու դեպքը դա Կոսովոն էր, հետո Ղրիմը, Աբխազիան Հարավային Օսիան, հիմա Սիրիայում է արդեն, այսինքն՝ այդ սկզբունքն այլեւս չի գործում: Չի գործում նաեւ մարդու իրավունքների սկզբունքը, այն, ինչ Արցախում տեղի ունեցավ՝ էթնիկ զտումներ եւ այլն, մենք տեսանք այդ կազմակերպությունները որեւէ ձայն չհանեցին, եւ Գազայում մենք տեսնում ենք սարսափելի բաներ, երբ ռմբակոծում էին կանանց, երեխաներին, հիվանդանոցների վրա ռումբեր գցում: Հիմա եթե այդ երկու սկզբունքը չեն գործում՝ ուր ենք մենք գնում: Կարծես՝ մենք գնում ենք նորից նոր գործընթացի, նոր հարաբերություններ եւ նոր սկզբունքներ պետք է ձեւավորվեն: Իսկ այդ սյկզբունքները ձեւավորվում են ուժեղ պետությունների միջեւ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ խոշոր պետությունների ղեկավարները Թրամփի հետ միասին կնստեն, կքննարկեն նոր աշխարհակարգը:
«Թրամփը Զելենսկուն ասում է՝ դու ոչ մի բան ես, մենք քեզ զենք, գումար կտանք, դու կկռվես, չենք տա, դու չես կարող կռվես: Հիմա դու ուզում ես երրորդ համաշխարհային պատերազմ բերես մեր գլխին, մենք չենք կարող պատերազմել, հիմա դա պետք է կանգնի: Ուկրաինայի ղեկավարը պայմաններ է դնում, համաձայն է, համաձայն չէ, իսկ Թրամփն ասում է՝ դու ով ես, որ չհամաձայնես: Զելենսկին անվտանգային երաշխիքներ է ուզում, ասում է, իսկ եթե Պուտինը խոսքը չպահի, Թրամփն ասում է՝ հետո ռումբ կընկնի քո գլխին: Երաշխիքները կարող է լինել Միացյալ Նահանգների նման երկիրը, որը Պուտինի հետ ի վիճակի է պայմանավորվել, դու ի վիճակի չես, քեզ ասում են՝ պատերազմը կանգնեցրու, մարդիկ են զոհվում, քո ժողովուրդն է զոհվում, տարածքներ ես կորցնում, դու արա էն, ինչ որ մենք քեզ կասենք: Սա է ամբողջ պատմությունը: Եթե դու ի վիճակի չես կանգնեցնելու, գնա, պատերազմի»,-ասաց նա:
Քաղաքագետը նշում է, որ եթե Զելենսկին չհամաձայնի, շատ վատ կլինի Ուկրաինայի համար:
«Զելենսկին կլոուն է, ինչպես Հայաստանի վարչապետը, եւ նրանք չեն հասկանում՝ իրենք ովքեր են եւ իրենց ինչ են ասում: 2019 թվականին Հայաստանին առաջարկվեց պայմանական Լավրովի պլանը, սա չհամաձայնեց, մենք տեսանք՝ մեր գլխին ինչ եկավ, հիմա Թրամփը առաջարկում է չակերտավոր Լավրովի ծրագիր արդեն Ուկրաինայի համար, սա չի համաձայնում, եթե չհամաձայնի, ապա Ուկրաինայի համար կլինի շատ վատ սցենար, ինչպես եղավ Հայաստանի համար: Այ սա է, երբ ծաղրածուները պետության ղեկավար են դառնում եւ պատուհաս իրենց ժողովրդի համար»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: