Լրահոս

02.03.2025 14:54


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-13 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-13 աստիճանով

Հայաստանի տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

«Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, մարտի 2-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ, մարտի 3-ին, 6-7-ին ՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 3-7-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

Այս խորագրի վերջին նյութերը