Հմայակ Հովհաննիսյան. «Գագիկ Ծառուկյանն այդքան կարճատես չէ, որ ժամանակից շուտ «ապահարզան» տա կոալիցիային»
Անդրադառնալով Լևոն Տեր–Պետրոսյանի հնչեցրած ԲՀԿ–ի հետ հնարավոր համագործակցության մասին հայտարարությանը՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ասել է, որ ԲՀԿ–ն ունի դիրքային առավելություն և՛ ՀՀԿ–ի, և՛ ՀԱԿ–ի հանդեպ, իսկ առաջիկա ընտրությունների ինտրիգը հենց այդ կուսակցությունների մրցությունն է։
–ԲՀԿ–ն ցանկալի է որպես գործընկեր և՛ ՀԱԿ–ի, և՛ ՀՀԿ–ի համար և պետք է շատ կարճատես լինի, որպեսզի չօգտվի իր դիրքային առավելությունից,–ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ԲՀԿ նախագահԳագիկ Ծառուկյանն այդքան կարճատես չէ, որ Լևոն Տեր–Պետրոսյանի բացած դռնով չմտնի և միաժամանակ ժամանակից շուտ «ապահարզան» տա կոալիցիային։
Ինչ վերաբերում է վերջին շրջանում ԲՀԿ–ականների ձերբակալություններին, Հ. Հովհաննիսյանը նկատել է՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես ԲՀԿ–ում են հավաքված Հայաստանի բոլոր թմրամոլները։
–Չեմ զարմանա, եթե հիմա մի պագոնավոր մտնի, իմ գրպանում փնտրի և թմրանյութ գտնի։ Նրանք ֆոկուսնիկ են և թմրանյութ են գտնում բոլոր նրանց գրպաններում, ում ցանկանում են,–ասել է Հ. Հովհաննիսյանը։
Հմայակ Հովհաննիսյան. «Գագիկ Ծառուկյանն այդքան կարճատես չէ, որ ժամանակից շուտ «ապահարզան» տա կոալիցիային»
Անդրադառնալով Լևոն Տեր–Պետրոսյանի հնչեցրած ԲՀԿ–ի հետ հնարավոր համագործակցության մասին հայտարարությանը՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ասել է, որ ԲՀԿ–ն ունի դիրքային առավելություն և՛ ՀՀԿ–ի, և՛ ՀԱԿ–ի հանդեպ, իսկ առաջիկա ընտրությունների ինտրիգը հենց այդ կուսակցությունների մրցությունն է։
–ԲՀԿ–ն ցանկալի է որպես գործընկեր և՛ ՀԱԿ–ի, և՛ ՀՀԿ–ի համար և պետք է շատ կարճատես լինի, որպեսզի չօգտվի իր դիրքային առավելությունից,–ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այդքան կարճատես չէ, որ Լևոն Տեր–Պետրոսյանի բացած դռնով չմտնի և միաժամանակ ժամանակից շուտ «ապահարզան» տա կոալիցիային։

7or.am