Հարցազրույց

09.12.2011 15:30


Հովսեփ Խուրշուդյան.

Հովսեփ Խուրշուդյան.

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ

–Հաշվի առնելով վերջին շզարգացումները, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը։

–Հիմա վերադասավորումների փուլ է։ Կարելի է ասել, որ այժմ քաղաքական ընդմիջում է, և համեմատական սառեցում է նկատվում քաղաքական դաշտում։

–Այնուհանդերձ, ո՞ր զարգացումներն են, ըստ Ձեզ, առավել հավանական։

–«Ժառանգությունը» միշտ էլ կողմնակից է եղել և կոչ է արել ընդդիմությանը՝ համախմբված ջանքերով պայքարել։ «ժառանգության» սպասելիքն այն է, որ վերջիվերջո դա տեղի կունենա՝ անկախ այն տարաձայնություններից, որոնք կան ընդդիմության ներսում, որովհետև այլ դեպքում համակարգային և համալիր իշխանափոխության իրականացումը շատ ավելի խնդրահարույց կլինի։

–«Ժառանգությունը» որևէ ուժի հետ հանդիպումներ կամ քննարկումներ ունեցե՞լ է խորհրդարանական ընտրություններին համագործակցելու կամ համատեղ հանդես գալու նպատակով։

–Այդ գործընթացն առայժմ չի սկսված, բայց կարծում եմ՝ ժամանակն է, և առաջիկայում դա կարող է տեղի ունենալ։ Այս պահի դրությամբ նման կարգի պաշտոնական բանակցություններ դեռ չկան։

–2012թ. խորհրդարանական ընտրությունները ինչ–որ բանով տարբերվելո՞ւ են նախորդներից, և եթե այո, ապա ինչո՞վ։

–Այն արձագանքը, որ տվեց Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին, լավատեսության որևէ տեղիք չի տալիս։ Նախագահի կողմից այդ ոչ համարժեք արձագանքը բացահայտում է իշխանությունների չկամությունը իրապես ազատ և միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու ուղղությամբ։ Բայց դա ամեն դեպքում ընդդիմության համար չի կարող խոչընդոտ հանդիսանալ հաղթահարելու այդ դժվարությունները։

Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը

Այս խորագրի վերջին նյութերը