Լրահոս

09.12.2011 13:55


Լիբանանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ

Լիբանանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը։ Նա այսօր առավոտյան այցելել է 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշահալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Այժմ Միշել Սուլեյմանը ՀՀ նախագահի նստավայրում է։ Բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիս է տեղի ունենալու:

Այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը