Լրահոս

09.12.2011 13:28


ՌԴ ընտրությունները Հայաստանի վրա կազդե՞ն, թե՞ ոչ. պարզաբանումներ ԱԺ պատգամավորներից

ՌԴ ընտրությունները Հայաստանի վրա կազդե՞ն, թե՞ ոչ. պարզաբանումներ ԱԺ պատգամավորներից

ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր Վարդան Խաչատրյանը և ՀՀԿ–ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել են ՌԴ Պետդումայի ընտրություններին ու դրանց հնարավոր ազդեցությանը հայ իրականության վրա։

–Պատճենահանել ընդհանրապես քաղաքական իրադարձությունները՝ անհնարին է, չի կարող լինել նման բան,–հայտարարել է Մ. Մինասյանը։

Վարդան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ ռուսաստանյան ընտրությունները չեն կարող չազդել այլ երկրների վրա։

–Եվրասիայում այդքան մեծ կենտրոն ներկայացնող ՌԴ–ի ձգողական դաշտում գնտվող բոլոր երկրների վրա այս գործընթացը չի կարող ազդեցություն չունենալ։ Այս արդյունքները լուրջ կայացող կամ արդեն զգալի չափով կայացած միջին խավի հետևանքն են,– հայտարարել է Խաչատրյանը։

Խաչատրյանը կարծիք է հայտնել նաև, թե ՀՀ հասարակությունն ամորֆ է.

–Ասել, թե մեր հասարակությունն ունի խավեր, դասակարգեր՝ իրենց կայուն եկամուտով, և որոնք ի վիճակի են դրսևորվել որպես ողնաշար, որպես առանցք ընտրություններում, առայժմ չկա այդպիսի բան, ուստի իրավիճակը մանիպուլյատիվ է։

Մկրտիչ Մինասյանն այս հարցում առարկել է ու ասել.

–Քաղաքական տեխնոլոգիաներ, բնականաբար, կիրառվելու են բոլոր կողմերից՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, բայց չեմ կարող սա կոչել այնպես, ինչպես պարոն Խաչատրյանը  («մանիպուլյացիա» - «7օր»):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը