Չինաստանում ավելի քան հարյուր ավտոմեքենա իրար է բախվել
Չինաստանի արևելքում ավտոմայրուղու վրա ավելի քան հարյուր ավտոմեքենա միմյանց է բախվել։ Զոհվել է մեկ մարդ, ևս մի քանիսը ծանր վնասվածնքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ականատեսների վկայությամբ՝ ավտովթարի պատճառ է դարձել ճանապարհի սառցապատ մակերեսը։ Սայթաքուն մայրուղու վրա վարորդները չեն հասցրել արգելակել ավտոմեքենաները։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Մայրուղու այդ հատվածում երթևեկությունը դադարեցված է, ինչի հետևանքով մի քանի կիլոմետրանոց խցանումներ են առաջացել։
«Ռոսբալտ»–ը տեղեկացնում է, որ նախօրեին Չինաստանի Հեչի Գուանսի–Չժուանի ինքնավարությունում ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով զոհվել էր 6 մարդ, վիրավորվել 10–ը։