Լրահոս

09.12.2011 12:21


Գալուստ Սահակյանը կոչ է անում ՀՀԿ–ԲՀԿ միասնական ցուցակի մասով չհավատալ մամուլին

Գալուստ Սահակյանը կոչ է անում ՀՀԿ–ԲՀԿ միասնական ցուցակի մասով չհավատալ մամուլին

–Մի՛ հավատացեք մամուլին,–այսպես է արձագանքել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ–ԲՀԿ միասնական ցուցակով հանդես գալու մամուլում հրապարակված լուրերին։

–Այս պահին դեռևս ուժի մեջ է փետրվարի 17-ի համաձայնագիրը, որ պետք է առանձին մասնակցենք,–ընդգծել է Գ. Սահակյանը,–քաղաքական կոալիցիա հասկացությունն արդեն դաշինք է և այդ դաշինքն արդեն կա։ Մնում է ռազմավարության ձևը որոշենք։ Բնական է այս պահին համագործակցում ենք և համագործակցելու ենք նաև առաջիկա ընտրություններում։ Մնացածը, առանձին կգնանք, թե՞ միևնույն ցուցակով, ընդամենը ձևն է, որը պիտի նայվի այդ ժամանակահատվածի պահանջարկով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը