Լրահոս

09.12.2011 12:05


ՀՅԴ. «Կառավարության նկատմամբ բավարար վստահություն չկա նույն մեծամասնության կողմից»

ՀՅԴ. «Կառավարության նկատմամբ բավարար վստահություն չկա նույն մեծամասնության կողմից»

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողներին ասել է, որ խորհրդարանի այս քառօրյայում տեղի ունեցած քվեարկությունները ցույց են տալիս, որ կառավարության նկատմամբ բավարար վստահություն չկա նույն մեծամասնության կողմից։

Ինչ վերաբերում է կառավարության այս գործելաոճի վերաբերյալ Սահամանադրական դատարան դիմելու ՀՅԴ–ի նախաձեռնությանը, Ա. Մինասյանն ասել է, որ այժմ այդ դիմումը կազմելու իրավական կողմն է ապահովվում։

–Իրավական կողմը ապահովելուց հետո կդիմենք պատգամավորներին, որ միանան այդ դիմումին,–նշել է նա,–ձգտում ենք, որ այս տարվա մեջ դիմենք։

ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է, որ ՀՅԴ–ի դիմումի տակ իր ստորագրությունը դնի 27 պատգամավոր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը