Լրահոս

24.02.2025 19:45


Երևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Խուդյակով փողոցում Երևանի բնակիչ 40-ամյա Արման Թ․-ին իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 44-ամյա Հերմինե Գ․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը