Լրահոս

09.12.2011 11:50


Զ. Փոստանջյան. «Անհնար կլինի կեղծել ընտրությունները, եթե...»

Զ. Փոստանջյան. «Անհնար կլինի կեղծել ընտրությունները, եթե...»

ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով դեկտեմբերի հինգին ՌԴ Պետդումայի ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական խմբի անդամ էր, այսօրվա ասուլիսին տվել է իր գնահատականը դրանց։

–Դեկտեմբերի հինգին քսանից ավելի տեղամաս ենք այցելել։ Բացման պահին խախտում չենք արձանագրել, բայց... ամենահետաքրքիրն այն ժամանակ էր, երբ սկսեցին հաշվել քվեաթերթիկները։  Բացեցին քվեաթերթիների արկղերը և տեսանք, որ «Եդինայա Ռոսիա»–ն վեց հարյուրից ավելի ձայն էր ստացել, քվեաթերթիկները փաթաթված էին իրար մեջ ու բոլորը՝ «Եդինայա Ռոսիա»։ Շուրջ երեք հարյուր քվեաթերթիկ այդպես էր։ Մենք հարցրեցինք՝ ասացին դե ընտանիքներով են եկել քվեարկել, դրա համար է այդպես։ Ընտրությունները անցան բազմաթիվ խախտումներով, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Սա իմ անձնական կարծիքն է։

Փոստանջյանը գոհ չի եղել նաև դիտորդների աշխատանքից ու նրանց պահվածքից.

– Դիտորդները շատ պասիվ էին, մի կողմ քաշվել ու նստել էին շատ դեպքերում։

Ինչ վերաբերվում է ռուսաստանյան ընտրությունների՝ մեր իրականության հետ զուգահեռներ անցկացնելուն, Փոստանջյանն ասել է.

–Եթե մեր ընտրություններն ունենան հասարակության կողմից լուրջ վերահսկողություն, ապա անհնար կլինի կեղծել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը