Ճապոնիայի կառավարությունն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է ընդունել
Ճապոնիայի կառավարությունը Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ է հաստատել, որոնք նախատեսում են սառեցնել 106 ընկերությունների և մեկ մասնավոր անձի կապիտալները։ Ինչպես փոխանցում է «Lenta.ru»–ն, այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Կոիտիրո Գենբան։
«Մենք մտադիր ենք հետագայում ևս գործել մտածված և միջազգային հանրության հետ համագործակցելով»,–նշել է նախարարը։
Պատժամիջոցները նաև ներառում են Ճապոնիայի և Իրանի երեք բանկերի միջև արժույթի փոխանակման գործարքների կասեցումը։ Այսպիսով՝ Իրանի այն բանկերի թիվը, որոնց հետ երևէ գործարք դադարեցվում է, հասնում է 20–ի, իսկ այն ընկերությունների և մասնավոր անձանց թիվը, որոնց նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ են մտցվել, համապատասխանաբար 267–ի և 66–ի։