Սանկտ–Պետերբուրգ քաղաքում բողոքի հինգերորդ հերթական ցույցի ժամանակ, ըստ ականատեսների, ոստիկանության աշխատակցների քանակն ավելի մեծ է եղել, քան ցուցարարներինը։
Ընդհանուր առմամբ բողոքի գործողությունն այս անգամ անցել է ավելի խաղաղ, քան նախորդ օրերին։ Ձերբակալում էին միայն նրանց, ովքեր իրականում խախտում էին կարգուկանոնը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ձերբակալվածների թիվը տասնյակից չի անցնում։ Նրանց թվում է նաև Վլադիմիր Պուտինի դիմակով մարդը, ում հետ լուսանկարվում էին հավաքված մարդիկ։
Ինչպես տեղեկանցնում է «Ռոսբալտ»–ը, վերջին տվյալներով՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում բողոքի ցույցերի 4 օրերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 600 մարդ։ Այսպես, դեկտեմբերի 4–ին ոստիկանության բաժանմունք է տարվել 77 մարդ, հաջորդ օրը՝ 150 մարդ, դեկտեմբերի 6–ին ձերբակալվածների թիվը հասել է 250–ի, իսկ դեկտեմբերի 7–ին ձերբակալվել է 127 մարդ։
Ռուսաստանում շարունակվում են ձերբակալությունները