Դեկտեմբերի 8-ի երեկոյան, ժամը 21.40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Չարենցի և Մխիթար Հերացի փողոցների գետնանցման հատվածից բերման են ենթարկել երեք երիտասարդի, ովքեր ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հավաքված քաղաքացիների նկատմամբ` շուրջ 15 րոպե խախտել են հասարակական կարգն ու հայհոյել, քաշքշել և հարվածներ են հասցրել այնտեղ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Գագիկ Շամշյանին քաշքշել և հարվածներ են հասցրել