Շիրակ Թորոսյան. «Ջավախահայության և երևանյան որոշակի շրջանակներից շատ կոշտ ռեակցիա կլինի»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ լուրեր են շրջանառվում, որ Վրաստանի իշխանությունները պատրաստվում են նոր ձերբակալություններ իրականացնել ջավախահայերի շրջանում։ «7 օր»- ի հետ զրույցում՝ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը նշել է, որ իրենք ևս տեղեկություններ ունեն «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանի, «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանի և «Ա-ինֆո» լրատվական գործակալության ղեկավար Արտակ Գաբրիելյանի նկատմամբ պատրաստվող հետապնդումների մասին։ Թե որքանով են այդ տեղեկությունները հավաստի, Շ.Թորոսյանը չի մանրամասնել։
-Դատելով վրացական իշխանությունների գործելաոճից և նրանց վարած քաղաքականությունից՝ հավանական եմ համարում ձերբակալությունները։ Հերթը պիտի նաև հասներ նրանց, ովքեր ոչ միայն հասարակական գրծիչներ են, այլև պաշտոնատար անձինք, և փորձում են ջավախահայ մարդկանց հետաքրքրող բազմաթիվ խնդիրներ բարձրացնել։ Նույն Դավիթ Ռստակյանի և Նորիկ Կարապետյանի նկանտմամբ արգելքներ են սահմանվել, նրանք չեն կարողացել գրքեր անցկացնել վրացական սահմանը, բայց դա ընդամենը գեղարվեստական գրականություն է եղել,-ասել է նա։ Ըստ Շիրակ Թորոսյանի՝ հենց այդպիսի սահմանափակումներ են դրվել նաև Վահագն Չախալյանի և Արմեն Չախալյանի նկատմամբ, որոնք նույնպես չեն կարողացել գրքերի փոքր քանակ անցկացնել սահմանը։ Այս հարցի կապակցությամբ՝ որոշեցինք ճշտումներ կատարել նաև Սփյուռքի նախարարությունից։ Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թևոս Ներսիսյանը նշեց, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում։
-Մեր գործը սփյուռքի հարցերով զբաղվելն է, իսկ ձեր առաջ քաշաց հարցերը միջպետական հարցեր են և դրանով արտգործնախարությունն է զբաղվում,- նշել է նա։ Ըստ Շիրակ Թորոսյանի՝ բռնության դեպքում արձագանքներ կլինեն նաև սփյուռքից՝ Եվրոպայից, Մոսկվայից, ԱՄՆ-ից։ Դա բռնությունները դադարեցնելու պահանջ է լինելու։
-Ես ամեն դեպքում ուզում եմ հավատալ, որ վրացական իշխանությունները կունենան այնքան սառը տրամաբանություն, որ ձեռնպահ կմնան տղաների նկատմամբ բռնություն գործադրելուց։ Այլապես շատ կոշտ ռեակցիա կլինի ջավախահայության և երևանյան որոշակի շրջանակներից,-ասել է նա։