ՀԱԿ ներկայացուցիչ. «Կոնգրեսը ԲՀԿ–ից ոչ մի պատասխան չի ակնկալում»
ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, այսօրվա ասուլիսում անդրադառնալով Լ. Տեր–Պետրոսյանի վերջին ելույթին և մասնավորապես ԲՀԿ–ՀԱԿ հնարավոր համագործակցությանը, ասել է, թե հանրահավաքին ներկայացվել է քաղաքագիտական վերլուծություն կամ վարկած։
–ՀԱԿ–ը ոչ մի պատասխան չի ակնկալում ԲՀԿ–ից,–նշել է Դ. Շահնազարյանը։
Նա նշել է, որ ՀԱԿ–ԲՀԿ գործնական համագործակցության դեպքում առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը նախ պետք է տա «Բարգավաճ Հայաստան»–ը։
–Արդյոք ԲՀԿ–ն ի վիճակի՞ է ձերբազատվել Ռ. Քոչարյանի ազդեցությունից…, ԲՀԿ–ն ի վիճակի՞ է հանդես գալ որպես ընդդիմադիր…, ԲՀԿ–ն ի վիճակի՞ է տալ 2008թ. նախագահական ընտրությունների քաղաքական գնահատականը…, ԲՀԿ–ն պատրա՞ստ է դավանել այն արժեհամակարգը, որը դավանում է Կոնգրեսը,–հարցադրել է բանախոսը։
Շահնազարյանը չի կասկածում, որ Հայաստանում իրավիճակը էականորեն փոխվելու է։
–Այսօր իշխանությունը գտնվում է մի իրավիճակում, որը բնորոշ է մի մարդու, ով կանգնել է հոսող ավազների վրա, երբ նա անկում է ապրում, իսկ ցանկացած շարժում էլ ավելի է արագացնում այդ անկումը,–ասել է Դ. Շահնազարյանը։

7or.am