Լրահոս

08.12.2011 12:44


Ռ. Թովմասյան. «Երկրի փրկությունը միայն սոցիալիզմի մեջ է»

Այսօր հրավիրված ասուլիսին Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը հայտնել է, որ որ իրենք մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին: «Միայնակ կգնանք ընտրության, թե ոչ կուսակցությունը դեռ չի որոշել, սակայն բացառվում է համագործակցությունը ոչ սոցիալիստական կուսակցությունների հետ, քանի որ երկրի փրկությունը միայն սոցիալիզմի մեջ է»,–ասել է բանախոսը։ Ռուբեն Թովմասյանը շնորհավորեց Ռուսատանի Կոմունիստական կուսակցությանը ` դեպտեմբերի 4-ին ՌԴ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ցույց տված արդյունքին համար։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի կոմունիստները հավաքել էին19,13%՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:

ՀԿԿ նախագահը հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը ևս կունենա նույն խոհեմությունը մայիսին կայանալիք ընտրությունների ժամանակ։

«Արտաքին պարտքը 4 մլրդ է դարձել, մարդիկ արտագաղթում են անասելի տեմպերով: Ինչպե՞ս ենք մենք անկախ, երբ բոլորից մուրում ենք...»,–ասել է Ռ. Թովմասյանը։

Այս խորագրի վերջին նյութերը